21.04.2025
Թեհրանում սպասում են Էրդողանի այցին
prev Նախորդ նորություն

Հետխորհրդային տարածքում ամենալավ վերաբերմունքը միգրանտների նկատմամբ Հայաստանում է. Gallup

Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը ամենից լավն է վերաբերվում միգրանտներին, ամենից վատ նրանց ընդունում են Բալթիայի երկրներում: Այս մասին ասված է միջազգային Migrant Acceptance Index-ում, որը ներկայացրել է միջազգային սոցիոլոգիական Gallup ծառայությունը:


Ցանկում նշված է 138 երկիր,  հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանն առաջատարն է՝ երկրի ինդեքսը գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը և կազմում 5.78: Հետխորհրդային երկրներից երկրորդ տեղում է Թուրքմենստանը՝  5.36 ինդեքսով, երրորդ տեղում Ուզբեկստանն է՝ 4.9 ինդեքսով, այնուհետ գալիս են Ղրղզստանն ու Ադրբեջանը՝ 4.59 և 4.34 համապատասխանաբար: Վրաստանը 138 երկրներից 117-րդ տեղում է՝ 3,05 ինդեքսով: 


Հարցվածները արձագանքել են հետևյալ իրավիճակներին՝ ա) միգրանտներն ապրում են ձեր երկրում; բ) միգրանտը դառնում է ձեր հարևանը; գ) միգրանտն ամուսնանում է ձեր մոտ ազգականի հետ: 

ՀՀ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերին՝ քննարկելու Արցախի հիմնախնդիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան