22.04.2025
ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները մեծամասամբ կորոշեն ղարաբաղյան հակամարտության ելքը
prev Նախորդ նորություն

Արցախի ու Աբխազիայի ԱԳՆ ղեկավարները «Փոխըմբռնման հուշագիր» են ստորագրել

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:


Ողջունելով հյուրին` Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Դաուր Կովեի այցը` որպես երկու գերատեսչությունների միջև ձևավորված սերտ գործնական ու մասնագիտական կապերի դրսևորում, նաև նոր լիցք կհաղորդի Արցախի և Աբխազիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին։ Այս համատեքստում Արցախի ԱԳՆ ղեկավարը կարևորել է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Արցախի կողմից իրականացվող ջանքերը` բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։


Այնուհետև տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։


Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Զինամթերքի պահստ, հագուստի շուկա ու քիմգործարան. Հարավային Կովկասը՝ հրդեհի ճիրաններում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան