4.05.2025
Հայաստանում ուշադրությամբ հետևում են ձեր գործունեությանը. Նալբանդյանը՝ Գարո Փայլանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Այսօր Ադրբեջանում կմեկնարկեն լայնածավալ զորավարժություններ տարբեր զորատեսակների մասնակցությամբ:


Զորավարժություններին կմասնակցի մոտ 15.000 զինծառայող, ավելի քան 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 120 հրթիռահրետանային սարքեր, 20 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Զորավարժությունները կանցնեն լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ TurAz Qartalı-2017 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ՌՕՈւ ներկայացուցիչներն ու անձնակազմերը: Սեպտեմբերի 18-30-ը անցկացվելիք զորավարժություններին կմասնացի Ադրբեջանի և Թուրքիայի մինչև 30 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules, CASA CN-23, Մի-35, Մի-17, ինչպես նաև Sikorsky S-70 ուղղաթիռներ:

Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով