ՌԴ կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ ֆինանսական օրենսդրության ներդաշնակեցման ծրագիրը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման նախագիծը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշված է կառավարության կայքում:
Համաձայնագրի նախագծով որոշվում են ԵԱՏՄ երկրների հսկողության պահանջների եւ ֆինանսական շուկայի մասնակիցների հսկողության կարգի, լիցենզիաների փոխճանաչման համար պայմանների ապահովման, ինչպես նաեւ այս երկրների ֆինանսական շուկայում գործունեության նկատմամբ միասնական մոտեցումների որոշման ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղությունները եւ կարգը:
Նշվում է, որ ՌԴ Ֆինանսների նախարարությունը կարող է նախագծում փոփոխություններ կատարել, որոնք սկզբունքային բնույթ չունեն:
Նշվում է նաեւ, որ այս նախագծի պատրաստումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամների միջեւ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ծառայությունների հատվածում (բանկային, ապահովագրության, արժեթղթերի շուկա) գործունեության լիցենզիաների փոխճանաչում, ֆինանսական շուկաների ոչ խտրական հասանելիության ապահովում, ֆինանսական շուկայում պետական կարգավորման, վերահսկողության եւ հսկողութան կատարելագործում եւ ֆինանսական ոլորտում երկրների օրենսդրության ներդաշնակեցում: