31.07.2025
ՌԴ կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ ֆինանսական օրենսդրության ներդաշնակեցման ծրագիրը
prev Նախորդ նորություն

Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար

Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:

Կարևորելով հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում, գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Չպետք է մոռանանք, որ այսօր անտեսվող ցանկացած հակամարտություն վաղը կարող է վերաճել տարածաշրջանային և ավելի գլոբալ հակամարտության»,- ասել է Էրդողանը:

Նա կրկին կարևորել է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր բանալին է»:

ԵՄ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. դեսպան
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար