8.04.2025
Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. դեսպան

Եվրամիությունն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:


ԱՊԱ հաղորդմամբ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ նուրբ հարց է և հիշեցրել, որ ԵՄ-ն ուղղակիորեն դրանով չի զբաղվում.


«Ես հասկանում եմ, որքան նուրբ է Լեռնային Ղարաբաղի հարցը: Թեև ԵՄ-ն ուղղակիորեն չի զբաղվում այդ հարցով, բայց ուշադիր հետեւում է կարգավորման գործընթացին, այդ թվում և միջազգային հարթություններում», - ասել է դեսպանը:


Կեստուտիս Յանկաուսկասը նաև ասել է, որ հակամարտությունը եւ դրա շուրջ թեմաները կքննարկվեն Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շրջանակներում՝ մինչեւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

Ալիեւի սպառնալիքները ՄԱԿ-ի ամբիոնից. «Անհրաժեշտության դեպքում Հայաստանը նորից կպատժվի»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը