25.11.2024
Մեկ տարի է՝ չենք կարողանում եկեղեցի մտնել. Փայլանը՝ Դիարբեքիրի Սրբ Կիրակոս եկեղեցու մասին
prev Նախորդ նորություն

Իսրայելցի բժիշկները հաստատել են Ադրբեջանում Լապշինի հանդեպ բռնության փաստերը

Իսրայելցի բժիշկները միակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանի հայտարարությունը բանտում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ինքնասպանության փորձի մասին անհիմն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ինքը բլոգերը, որն Ադրբեջանի բանտում 7 ամիս անցկացնելուց հետո, արտահանձնվեց Իսրայելին:


«Այսօր ամբողջ օրն անցկացրել եմ Ռամբամ հոսպիտալում: Փաստաթղթեր եմ հավաքում ադրբեջանական բանտում իմ հանդեպ բռնությունների մասին: Բժիշկները միակարծիք էին, որ ինքնսպանության մասին Ադրբեջանի վարկածը քննադատության չի դիմանում: Փոխարենը բռնությունների հետքերն ակնհայտ են»,-ասվում է բլոգերի գրառման մեջ:

Հայտնի բլոգերը հավելել է նաև, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

Ավելի վաղ, մեկ այլ գրառման մեջ Լապշինը գրել էր.


«Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում՝ ընթացքի մասին տեղյակ կպահեմ»: