24.11.2024
Թուրքիան և Ադրբեջանը արտոնյալ առևտրային ռեժիմի մասին պայմանագիր կստորագրեն
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Մոսկվան ամենամեծ ռիսկերն է կրելու Ղարաբաղում լայնամաշտաբ էսկալացիայի դեպքում

ՌԴ–ն, Ֆրանսիան և ԱՄՆ–ն ունեն տարբեր մոտիվացիա Ղարաբաղի շուրջ բանակցությունների հարցում։ Մոսկվան ամենամեծ ռիսկերն է կրելու Ղարաբաղում լայնամաշտաբ էսկալացիայի պարագայում։ ՌԴ–ի դերը լինելու է մոտակա ապագայում ամենաակտիվը համանախագահ պետությունների շարքում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը։

Նրա խոսքով, դա չի նշանակում, որ ՌԴ–ն կտրուկ քայլեր է ձեռնարկելու բանակցային գործընթացն արագացնելու համար։ Երևանի վրա ճնշումները կարող են հանգեցնել ՀՀ–ում հասարակության դժգոհությանը, ինչից կփորձի օգտվել Վաշինգտոնը։

Ըստ նրա, Ֆրանսիայի համար ղարաբաղյան հարցը գտնվում է երկրորդական տեղերում։

«Ինչ վերաբերվում է ԱՄՆ–ին, ապա «Հոգլանդի վեց կետերը» շատ փորձագետներին ստիպել է խոսել ղարաբաղյան հարցում ԱՄՆ–ի ակտիվացման մասին։Սակայն Վաշինգտոնի համար շահավետ է Մոսկվայից չխլել բանակցային գործընթացում առաջնահերթությունը, այլ խաղալ կողմնակի դիտորդի դեր»,–հավելել է նա։