25.11.2024
Հասան Ռոհանին պատրաստակամ է օժանդակել հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը
prev Նախորդ նորություն

ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի հարմարեցման գործընթացը կավարտվի 2025 թ-ին. Լավրով

2025 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի հարմարեցման գործընթացը, որն ուղղված է լինելու օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը։


Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


ՌԴ-ի արտգործնախարարի խոսքով՝ ռազմական բնագավառում համագործակցության շրջանակներում որոշում է ընդունվել օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծման համար ԱՊՀ երկրների Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հարմարեցման հիմնական ուղիների մասին։ Նա հավելել է, որ պոսքն այն մասին է, որ աշխատանքներն ավարտվեն 2025 թվականին։


Սրանից բացի, նիստին հավանության են արժանացել անվտանգության ոլորտի 2 կարեւոր փաստաթուղթ՝ հանցավոր ճանապարհով եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության մասին։