Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար: Նա հետ կանչել իր թեկնածությունը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին, ան սատացել է 58 քվեներից ստանալով 20-ը: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, Ալ-Քաուարին գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում:
Նշվում է, որ երկրորդ փուլում մրցակցել են միայն վեց թեկնածուներ: Ընտրությունների երրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 12-ին: Իսկ եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների մեծամասնությունը, ապա կանցկացվեն նաև չորրորդ և վերջնական հինգերերորդ փուլեր: Ընտրությունների վերջնական արդյունքներ հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:
Փոլադ Բյուլբյուլօղլուն յուր թեկնածությունը հետ կանչելու որոշումը բացատրել է ստացված ձայների քչությամբ: «Մեզ, ցավոք, չհաջողվեց զարգացընել նախընտրական քարոզարշավի հաջողությունները եւ ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ 30 ձայները», - ասված է Բյուլբյուլօղլուի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ առաջին փուլում ընտրություններին մասնակցում էին յոթ թեկնածուներ՝ դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին Կատարից, Փոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանից, Փամ Սան Չաուն Վիետնամից, Կյան Թանգը Չինաստանից, Վերա Էլ-Խուրի Լակյոլեն Լիբանանից, Օդրի Ազուլեյը Ֆրանսիայից և Մուշիրա Խաթաբը Եգիպտոսից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ով այդ պաշտոնում կփոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 15-ին: