22.04.2025
Վարչապետը Իրանում քննարկել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Հայացք Թբիլիսիից. ՀՀ–ն հնարավորություն կստանա իր բեռները ստանալ Ախալքալաքով

Caucastransexpress ընկերության նախագահ Գիորգի Դանելիան հայտարարել է, որ Ախալքալաքի դերը Բաքու–Թբիլիսի–Կարս նախագծում շատ կարևոր է, փոխանցում է jnews.ge–ն։

Դանելիան նշել է, որ միջանցքը շատ գրավիչ է` լոգիստիկ առումով ԲԹԿ–ն համարվում է շատ էժան։

Caucastransexpress–ի տարածաշրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին հայտարարել է, որ եթե բեռներն անցնեն Ախալքալաքով, դա հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծվել և կզարգանա տուրիզմը։

Ըստ նրա, տուրիստները կծանոթանան Ջավախքին, իսկ ՀՀ–ն հնարավորություն կստանա իր բեռները ստանալ Ախալքալաքով։

Բելառուսը, հնարավոր է, «Պոլոնեզներ» է տրամադրել Ադրբեջանին. փորձագետ Ալեքսանդր Ալեսին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան