25.11.2024
Փորձագետ. ԲԹԿ–ն Ադրբեջանին քաղաքական և տնտեսական օգուտներ կբերի
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության խորացումը սպառնալիք է տարածաշրջանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության հետագա խորացուﬓ ընկալում են որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը:


Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում՝ ամփոփելով Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ հոկտեմբերի 10-11-ին Ժնեւում կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի արդյունքները, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները շեշտադրել են, որ ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի համագործակցության հետագա խորացուﬓ ընկալվում Է որպես իրական սպառնալիք տարածաշրջանի


անվտանգությանը»,-ընդգծել են նախարարٳթյٳնٳմ եւ հավելել, որ նշված երկրներն առաջվա պես պնդում են Անդրկովկասում ուժի չկիրառման հետագա քննարկٳմը, որը Ժնեւٳմ համատեղ աշխատանքի հանգուցային խնդիրն Է:


ՌԴ ԱԳՆ-ում նաեւ հայտնել են, որ Անդրկովկասի անվտանգٳթյան հարցերի շٳրջ հաջորդ հանդիպումը Ժնեւում պլանավորված Է 2017 թվականի դեկտեմբերին: