Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ռազմական համագործակցության արձանագրություն են ստորագրել
Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Վրաստանի ու Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարներ Վլադիմիր Չաչիբայի եւ Հուլուսի Աքարի եռակողմ հանդիպումը։
Haqqin.az-ի հաղորդմամբ,հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության եւ տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերի համատեղ պահպանման եւ այլ հարցեր։
Բանակցությունների մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչպես նաեւ Թուրքիայում եւ աշխարհում տեղի ունեցող որոշ քաղաքական գործընթացներ։
Կողմերը միանշանակ կողմ են արտահայտվել տարածքային ամբողջականության պահպանմանը։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել համագործակցության վերաբերյալ համատեղ արձանագրության ստորագրումը։