20.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա

Ադրբեջանի «Դասական ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է երկրի իշխանություններին ընդդիմադիրներին հետապնդելու համար:

Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա, այդ թվում 20 լրագրող և բլոգեր: Ըստ քաղբանտարկյալների քանակի Ադրբեջանն առաջատարներից է Եվրոպայում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ակտիվիստների հանդեպ ճնշումները շարունակվում են նաև բանտերում, որտեղ նրանց մեկուսարանում են պահում, խստացնում են պայմանները, կտտանքների ենթարկում, գրում է contact.az-ը:

Կուսակցությունը դատապարտում է նաև Եվրոպայի խորհրդի դեմ քարոզարշավը՝ համարելով, որ կաշառակերության և մարդու իրավունքների խախտման պատճառով իշխանությունները մեկուսացման են տանում երկիրը: Հայտարարության մեջ ասվում է, որ ճնշումը Թուրան լրատվական գործակալության վրա վկայում է, որ մտադրված է ամբողջության ոչնչացնել ազատ մամուլն, արգելել արտահայտվելու ազատությունը:

Կուսակցությունը պահանջել է առանց որևէ նախապայմանի ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց:

Ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար