19.04.2025
Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար

Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականանացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը ներկայացնելով  ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։ 


Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերը։ 


Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել հետագայում՝ ծրագրերի հետ կապված որոշ հարցերի հստակեցումից հետո։

Խաղաղության պլանավորումը պետք է լինի ջանքերի կենտրոնում. ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար