4.08.2025
Փորձագետ. ՀՀ–ն չի կարող չարձագանքել Ադրբեջանի ԶՈւ–րի աճող կրակային ներուժին
prev Նախորդ նորություն

Բաքվում կանցկացվեն Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի բանակցությունները. Մամեդյարով

Հոկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները կժամանեն Բաքու՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի երկրորդ գլխի քննարկումների համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում պաշտոնական այցով գտնվող լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

«Ադրբեջանական կողմը պատրաստ է ԵՄ-ի հետ քննարկել բոլոր ոլորտներում հարաբերությունները: Եվ այդ առումով նոր համաձայնագիրը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»,- հավելել է նախարարը:


Անցած տարվա նոյեմբերին ԵՄ խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին ԵՄ-ի և դրա անդամ պետությունների անունից Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ վարելու մանդատ է տվել:

Վրացական ավիաշուկայի ամենամեծ մասնաբաժինը տնօրինում է Turkish Airlines-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան