25.11.2024
Հայացք Չեխիայից. ԵՄ–ն պետք է սկսի զենքեր առաքել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ–ն չի կարող չարձագանքել Ադրբեջանի ԶՈւ–րի աճող կրակային ներուժին

ՀՀ–ն չի կարող չարձագանքել Ադրբեջանի ԶՈւ–րի աճող կրակային ներուժին, այդ թվում «Дана» և «Вампир» զինատեսակների գնմանը։ Ադրբեջանի կողմից իր ռազմական գնումների դիվերսիֆիկացիայի փորձերը կարող են անհանգստացնել Մոսկվային և դրդել օգնություն ցուցաբերելու ՀՀ–ին։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը։

Նա նշել է, որ եթե դյուրացնենք մոդելը, ապա ՌԴ–ն զենք է վաճառում Ադրբեջանին ու այդ գումարներով էլ հովանավորում է ՀՀ–ին։ Սակայն այդ փաստը ՌԴ–ում չեն ընդունում։

Ըստ նրա, ՌԴ–ն ցանկանում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում, սակայն ինչպես հասնել դրան դեռևս ոչ ոք չգիտի։ Նա հավելել է, ո Մոսկվան ցանկանում է վերահսկելով երկու պետություններին պահպանել բալանսը`ՀՀ–ին դա ձեռնտու է, իսկ Ադրբեջանին`ոչ այդքան։