8.06.2025
Բաքվում կանցկացվեն Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի բանակցությունները. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Վրացական ավիաշուկայի ամենամեծ մասնաբաժինը տնօրինում է Turkish Airlines-ը

Վրաստանի ավիացիայի առաջատար ընկերությունը նախկինի պես հանդիսանում է Turkish Airlines ավիափոխադրողը, որը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով զբաղեցրել է շուկայի 11 տոկոսը։ Այս մասին հայտնում է «Գռուզիա-Օնլայնը»։

Վիճակագրության համաձայն՝ կանոնավոր չվերթներով տեղափոխած ուղևորների թվով Turkish Airlines-ը նախկինի պես հանդիսանում է Վրաստանում թիվ 1 ընկերությունը։ 9 ամիսների ընթացքում այն սպասարկել է 350 706 ուղևորի։

Տեղափոխած ուղևորահոսքով ավիաշուկայի երկրորդ ավիաընկերությունը հանդիսանում է վրացական Georgian Airways-ը, որը տնօրինում է շուկայի 10 տոկոսը։

Վրացական ավիաշուկայի 90 տոկոսը վերահսկում են օտարերկրյա ընկերությունները։ Շուկայի 6 տոկոսը պատկանում է արաբական Flydubai-ին, 5 տոկոսը՝ ռուսական Aeroflot-ին։

Առաջիկայում կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին