2.08.2025
Վրացական ավիաշուկայի ամենամեծ մասնաբաժինը տնօրինում է Turkish Airlines-ը
prev Նախորդ նորություն

Առաջիկայում կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է  Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


Ինտերֆաքս-Ադրբեջան-ի հաղորդմամբ՝ հանդիպման վայրը դեռ որոշված չէ:


Մամեդյարովն ընդգծել է, որ բանակցությունները պետք է լինեն «ինտենսիվ և առարկայական»:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն մի շարք առաջարկներ: Արտգործնախարարների հանդիպման գլխավոր նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է»,- հավելել է նա:

Eurasianet. ՀՀ-ն առավելություններ ունի ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի համեմատ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան