20.04.2025
Eurasianet. ՀՀ-ն առավելություններ ունի ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի համեմատ
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ը 500 միլիոն դոլար է հատկացրել TANAP գազատարի նախագծի իրագործմանը

ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Անդրանատոլիական (TANAP) գազատարի նախագծի իրագործման համար 500 միլիոն դոլար հատկացնելը։

Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ՎԶԵԲ-ի տարածած հայտարարությունը։ Դրանում նշվում է, որ այդ միջոցները հատկացվելու են «Հարավային գազային միջանցք» ընկերությանը։

TANAP նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 8.6 միլիարդ դոլար։ Նախագծի ֆինանսավորման համար 800 միլիոն դոլար հատկացրել է Համաշխարհային բանկը, ևս 600 միլիոն դոլար՝ Ասիական զարգացման բանկը։

Ապրիլյան պատերազմի հանգեցրած գործոններն ավելի է սրվել. լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար