Հայ–թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Trend–ին հայտարարել է ԵՄ–ի հարցերով Թուրքիայի նախկին նախարար Էգեմեն Բաղըշը`մեկնաբանելով Անկարայի հնարավոր անդամակցությունն ԵԱՏՄ–ին։Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանդիսանում են ռազմավարական գործընկերներ։«Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի, որը կարող է հարվածել Ադրբեջանի շահերին»,– հավելել է նա։