25.11.2024
Բոլորդ հայ եք, բոլորդ մեռնելու եք՝ սա է հայ լինելը Թուրքիայում. Քաթըրջըօղլու
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կհասցնի միջազգային տրանսպորտային ներուժը 50 մլն տոննայի. Անկարա

Միջազգային տրանսպորտային ներուժը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շնորհիվ կհասնի տարեկան 50 մլն տոննա բեռի։ Այս մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարարությունից։

«ԲԹԿ-ն նաև կնպաստի Ասիայում և Եվրոպայում նոր համաշխարհային շուկաներ դուրս գալուն»,- ասել են նախարարությունում։

Ինչպես նշել են Տրանսպորտի նախարարությունում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Բաքվում, հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն տրանսպորտային նախագծերից մեկը։

ԲԹԿ միջանցքով բեռնափոխադրման առավելագույն ծավալը կանխատեսվում է տարեկան 17 մլն տոննա մակարդակի վրա։