8.06.2025
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները նոյեմբերին կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
prev Նախորդ նորություն

ԼՂ խնդիրն արնահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, նույնպեսև Թուրքիայի համար. Էրդողան

ԼՂ հակամարտությունն արնահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, նույնպեսև Թուրքիայի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, հայտնում է APA-ն:

Էրդողանի խոսքով՝ «քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել ադրբեջանական տարածքների զավթումը, այս խնդիրը լուծելն անհնար է: Օկուպացիային պետք է անհապաղ վերջ դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա»:


Էրդողանը նաև քննադատել է իր խոսքով՝ «Հայաստանի սադրիչ քաղաքականությունը, որի թիրախում խաղաղ բնակիչներն են հայտնվում»: Թուրքիայի նախագահն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը պետք է ավելի ակտիվացնի իր աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին:

Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ուրախության և հպարտության աղբյուր են. Էրդողան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին