7.02.2026
Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու ԼՂ հիմնախնդրին. ԱԳՆ
28.09.2017
Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու ԼՂ հիմնախնդրին. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես» հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Այս կեեպ նա մեկնաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Այսօր Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էոր Լեռնային Ղարաբաղը "հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի մասը և վաղ թե ուշ այն կազատվի օկուպացիայից": "Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից", - հայտարարել է Շավարշ Քոչարյանը։