24.11.2024
Փորձագետ. Հյուսիս–Հարավ միջանցքը կփոխի աշխարհաքաղաքական քարտեզը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան լոբբինգ է անում Տրանսկասպյան գազամուղի շինարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է առաքել թուրքմենական գազն Եվրոպա Թուրքիայի տարածքով։ Սակայն ՌԴ–ն տարիներ շարունակ դեմ է արտահայտվում Տրանսկասպյան գազամուղին, քանի ո դա կարող է խաթարել ռուսական էներգետիկ նախագծերը թե Թուրքիայում, թե Եվրոպայում, փոխանցում է ng.ru–ն։

ՌԴ նախագահին կից ակադեմիայի դոցենտ Սերգեյ Խեստանովը հայտարարել է, որ Թուրքիան վաղուց է ցանկանում դառնալ զացի տարանցիկ երկիր Եվրոպայի կարիքների համար։ Ադրբեջանի հետ նախագիծը հեշտ է իրականացնել, սակայն այդ երկրի ռեսուրսային բազան բավարար չէ։ Նա նշել է, որ Թուրքմենստանը ունի գազային բարարա ռեսուրսներ, սակայն այդ երկրի մասնակցությունը գազային նախագծերին սահմանափակվում է Կասպից ծովի չկարգավորված կարգավիճակով։

Նա նշել է, որ Թուրքիան լոբբինգ է անում Տրանսկասպյան գազամուղի շինարարությունը` Թուրքական հոսքն էլ ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկն է։