Ադրբեջանի համար զգալի իրադարձություն է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը, ինչը հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ թույլկտա երկաթգծային կապող կապել Թուրքիան և Եվրոպան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում TRACEСA–ի մշտական ներկայացուցիչ Ակիֆ Մուստաֆաևը։Նա նշել է, որ եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ Չինաստանից` Թուրքիայի և Եվրոպայի ուղղությամբ մեկնող բեռների հոսքերի մի մասը, դա զգալի առաջընթաց կլինի։Ըստ նրա, ԲԹԿ–ն Ադրբեջանին քաղաքական և տնտեսական օգուտներ կբերի։ Նա հավելել է, որ կշահեն նաև Ղազախստանը, Թուրքմենստանը, Վրաստանն ու Թուրքիան։