ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրառել է հայկական պատվիրակության հերթական փոքրիկ հաջողության մասին: «Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,- գրառել է նա: VERELQ-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը: