Եվրամիությունն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը: ԱՊԱ հաղորդմամբ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ նուրբ հարց է և հիշեցրել, որ ԵՄ-ն ուղղակիորեն դրանով չի զբաղվում. «Ես հասկանում եմ, որքան նուրբ է Լեռնային Ղարաբաղի հարցը: Թեև ԵՄ-ն ուղղակիորեն չի զբաղվում այդ հարցով, բայց ուշադիր հետեւում է կարգավորման գործընթացին, այդ թվում և միջազգային հարթություններում», - ասել է դեսպանը: Կեստուտիս Յանկաուսկասը նաև ասել է, որ հակամարտությունը եւ դրա շուրջ թեմաները կքննարկվեն Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շրջանակներում՝ մինչեւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը: