Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում վաղը՝ սեպտեմբերի 23-ին: Այս մասին նախարար Նալբանդյանն ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաեւ՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ», - ասել է նա: