Ադրբեջանի էներգետիկայի նախարար Պյարվիզ Շահբազովը Թուրքիա է մեկնել այդ երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրավերով: Այցի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների նախարարների հանդիպումը:Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ TANAP նախագածի հետ կապված աշխատանքները բարձր մարկարդակի վրա են: Քննարկվել են նաև «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման հեռանկարները և Խորհրդատվական խորհրդի շրջանակներում անցկացվող հանդիպումների դրական ազդեցությունը: Քնարկվել են նաև երկու երկրների էներգետիկ համագործակցության հարցեր, Petkim, STAR նախագծերը: