Ադրբեջան–Իրան երկաթգծի Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան) հատվածների միավորման շինարարությունը մոտենում է ավարտին, այն գործարկվելու է նոյեմբերին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երկաթգծերի ղեկավար Ջավիդ Ղուրբանովը։Ըստ նրա, այդ նախագիծն իրականացվում է Հյուսիս–Հարավ միջանցքի շրջանականերում, ինչի շնորհիվ բեռները Հնդկաստանից` Իրանի ու Ադրբեջանի տարածքով, կտեղափոխվեն ՌԴ։Ղուրբանովը նշել է, որ մոտակա օրերս շահագործման է հանձնվելու նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։