25.11.2024
Թբիլիսին Բաքվին բացատրություն է տվել արցախցի նկարիչների ցուցահանդեսի համար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար. Իրանի ԱԳՆ

Երեւանում գնտվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բոնրոշմամբ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են բազմաթիվ ուղղություններով։


Զարիֆը նոյեմբերի 28-ին՝ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Իրանն ու Հայաստանը լավ հարեւաններ են։ «Իրանը լավ հարաբերություններ ունի հարեւանների հետ»,– ասել է նախարարը եւ նշել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ կապերը վերջին տարիներին զարգանում են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։


Մասնավորապես նա նշեց էներգետիկայի եւ տարանցման, բնապահպանության եւ գիտության ոլորտում աշխատանքը։


Իրանի ԱԳ նախարար նաեւ շնորհակալություն է հայտնել հայկական կողմին միջազգային հարթակներում աջակցության համար։ «Հայաստանն աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,– ընդգծել է նախարարը։


Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Սակայն, նրա բնորոշմամբ, ներուժն ավելին է, եւ համատեղ ջանքերով անհրաժեշտ է ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը։


ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների նախագահների միջեւ պայմանավորվածությունների եւ որոշ ծրագրերի իրականացումը։


Նշվել է ԱԳՆ–ների միջեւ խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը։ Համագործակցության կարեւորագույն ուղղությունների թվում են էներգետիկան եւ հաղորդակցությունը։ Նախարարը նշել է, որ է վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է։


«Կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացումն ու ԵՏՄ–ի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր՝ անդրադառնալով Մերձավոր Արեւելքին եւ Իրանի միջուկային ծրագրին», - ասել է Նալբանդյանը։