25.11.2024
Բաքուն հուներից դուրս եկավ և ձախողվեց. Թբիլիսիում կայացավ արցախցի նկարիչների ցուցահանդեսը
prev Նախորդ նորություն

Թբիլիսին Բաքվին բացատրություն է տվել արցախցի նկարիչների ցուցահանդեսի համար

Ցուցահանդեսը, որին մասնակցել են ղարաբաղցի նկարիչներ, մասնավոր նախաձեռնություն է եւ դրա կազմակերպման գործին պետական կառույցները մասնակցություն չեն ունեցել, հայտարարել են Վրաստանի ԱԳՆ–ից, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։


Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը իր մտահոգությունն էր հայտնել պատկան մարմիններին Թբիլիսիում «Վերածնունդ» ցուցահանդեսի կապակցությամբ, որին ներկայացված են եղել Լեռնային Ղարաբաղի 7 երիտասարդ նկարիչների աշխատանքները։


Ցուցահանդեսը բացվել է Հայ առաքելական եկեղեցու թեմին կից «Հայարթուն» կենտրոնում եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի սփյուռքի նախարարության, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության աջակցությամբ։


«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ պաշտպանում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղին։ Մեր տեղեկություններով՝ ցուցահանդեսին որեւէ ցուցանակ չի եղել, որը կարող էր Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ դիտարկվել։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ապա այն մասնավոր նախաձեռնություն է, դրա կազմակերպմանը պետական կառույցներ ներգրավված չեն եղել»,– հայտնել են Վրաստանի ԱԳՆ–ից։