25.11.2024
Բրյուսելից՝ Մոսկվա. ակտիվացել է ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը
prev Նախորդ նորություն

Բաքուն հուներից դուրս եկավ և ձախողվեց. Թբիլիսիում կայացավ արցախցի նկարիչների ցուցահանդեսը

Ադրբեջանցիներին չհաջողվեց խաթարել Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի անցկացումը: Այս մասին facebook-յան իր էջում գրում է վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով, այս օրերին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում անցկացվում է «Վերածնունդ» անվամբ արցախցի 7 երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես:


«Տվյալ միջոցառումը խափանելու և ընդհանրապես չեղարկելու համար Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն իր վրդովմունքն էր արտահայտել՝ դիմելով պետական մի շարք գերատեսչություններին, այդ թվում՝ Վրաստանի ԱԳՆ-ին, որտեղից, ի հակառակ ադրբեջանցիների ակնկալիքի, պատասխանել էին, որ «նշված ցուցահանդեսը պետական կազմակերպությունների միջոցով չի կազմակերպվել, այլ անհատական ցուցահանդես է, իսկ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»»,- նշում է Էրոյանցը:

Նշենք, որ «Վերածունդ» խորագրով ցուցահանդեսը Թբիլիսիում կազմակերպվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցությամբ: