23.04.2025
Զատուլին. Ինձ ոչինչ հայտնի չէ Բաքվում մեր նոր դեսպանի նշանակման դժվարությունների մասին
prev Նախորդ նորություն

Վրաստանն ու ԱՄՆ-ն 2018-ին կշարունակեն խորացնել ռազմական համագործակցությունը. դեսպան

«2018 թվականին Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմական համագործակցությունը կշարունակի խորանալ», - այսօր Թբիլիսիում պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ԱՄՆ դեսպան Յան Քելին:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ամերիկյան արտադրության «Ջևելին» տեսակի հակատանկային համակարգեր Վրաստան մատակարարելու հեռանկարները:

Սպիտակ տունն արդեն իսկ հաստատել է 75 միլիոն դոլար ընդհանուր արժողության այս գործարքը: Առաջիկա շաբաթներին դրան իր հավանությունը պետք է տա Միացյալ Նահանգների Կոնգրեսը:

Փորձագետ. Արևելյան գործընկերությունը կխորացնի Ադրբեջանի ու ԵՄ–ի կապերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար