25.11.2024
Փորձագետ. Արևելյան գործընկերությունը կխորացնի Ադրբեջանի ու ԵՄ–ի կապերը
prev Նախորդ նորություն

Մոռացված հայկական մայրաքաղաք Անին՝ միայնության մեջ. Daily Sabah

Թուրքական Daily Sabah պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բագրատունյաց թագավորության շքեղ մայրաքաղաքի՝ Անիի մասին:


«Եթե հետեւել եք այս շաբաթվա լուրերին, գուցե նկատել եք Վանա լճի հատակին ամրոցի հայտնաբերման մասին հայտարարությունները: Հնագետների գնահատականներով, ավերակները 3000 տարի առաջ են կառուցվել, երբ ջրի մակարդակն ավելի ցածր էր եւ ափին ուրարտական քաղաքակրթությունն էր հաստատվել:


Դուք եւս կարող եք ունենալ նոր բացահայտում անելու զգացողությունը, եթե ճամփորդեք Թուրքիայի հեռավոր Արեւելքում: Նախ 2 ժամ տեւողությամբ թռիչք դեպի Կարս, հետո 2 ժամ մեքենայով, որից հետո կհասնեք Հայաստանի հետ սահմանին գտնվող Օջաքլը գյուղ: Այդտեղ բլուր կա, բարձրացեք եւ կբացահայտեք կորսված քաղաքը:



Անին 11-րդ դարում հայկական թագավորության մայրաքաղաքն է եղել: Քաղաքի ճարտարապետությունն ու հարստությունը կարող էին մրցել Բյուզանդիայի Կոստանդնուպոլսի (ժամանակակից Ստամբուլ) հետ: Բնակչության թիվը, որն անցնում էր 200.000-ը, ավելի մեծ էր, քան նույնիսկ Լոնդոնինն ու Փարիզինը՝ ժամանակին: Անին ունեցել է հսկայական ամրոց, պաշտպանական պատ, հազար եկեղեցի, 40 դարպաս եւ բարգավաճող տնտեսություն: Այժմ մնացել են լքված ավերակներ՝ բարձր լեռնաշղթայի վրա: Գետի կիրճում գտնվող քարե կամրջի կեսն էլ փլուզվել է: Եկեղեցիներից մեկը, որը դեռեւս տեսանելի հայկական արձանագրություններով է պատված, կիսաքանդ է: Քաղաքի դարպասներն այլեւս ոչինչ չեն պաշտպանում: Դատարկություն: 



Ըստ պատմագիտական աղբյուրների՝ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորական գահը: Անին նաեւ համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարեւոր հուշարձաններից է: Այն անվանում էին 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Այնտեղ են գտնվում պատմական կարեւոր նշանակություն ունեցող հուշարձանները` Անիի Մայր տաճարը, Գագիկաշենը, Հովվի, Ամենափրկիչ եւ այլ եկեղեցիները»:


Աղբյուրը՝ armtimes.com: