Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջին վճարումը կատարել է ռուսական C-400 համակարգի ձեռք բերման համար: Այս մասին հաղորդում է Hürriyet թերթը: Էրդողանը, մասնավորապես, նշել է. ’’Մեր ընկերները արդեն ստորագրել են С-400-ի համաձայնագիրը: Որքանով ես տեղյակ եմ, կատարվել է առաջին վճարումը: Գործընթացը կշարունակվի ՌԴ կողմից մեզ վարկի տրամադրմամբ: Եվ ես, և պարոն Պուտինը բավականին վճռական ենք տրամադրված այս հարցում",- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա լրագրողներին: