23.04.2025
Պակիստանն առաջարկել է Ադրբեջանին և Թուրքիային համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել
prev Նախորդ նորություն

Թուրքիայում պահանջում են Կարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Թուրքիայի դատախազությունը 121 պատգամավորի անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը, որպեսզի նրանց դեմ իրավական գործընթաց սկսվի: Պատգամավորների թվում է նաև Կարո Փայլանը: Այս մասին գրում է Demokrathaber.org-ը:


Բացի այդ, առաջարկվում է անձեռնմխելիությունից զրկել նաև Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ  Քեմալ Քըլըքչադրօղլուին: Խոսքն այն կուսակցության առաջնորդի մասին է, որը մի քանի ամիս առաջ կողմ էր քվեարկել օրենքին, որով հենց թույլատրվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից:


Նշվում է, որ ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերվում է քեմալական կուսակցության պատգամավորներին, 75-ը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: 3 պահանջագիր է ուղարկվել ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան