26.11.2024
Թուրքիան սատարում է ԼՂ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում
prev Նախորդ նորություն

Պակիստանն առաջարկել է Ադրբեջանին և Թուրքիային համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել

Պակիստանն, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ստեղծել ռազմա–արդյունաբերական համատեղ համալիր։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Հավաջա Մուհամմեդ Ասիֆը`Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը, Պակիստանն ու Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցում են նաև երկկողմ ֆորմատով ու ընդգծել է եռակողմ համագործակցության կարևորությունը։

Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ կողմերն ունեն ներուժ ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար։