Այսօր Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, տեղի կունենա հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում: