24.11.2024
ՊՆ. ՀՀ պետական սահմանի միջդիրքային տարածքում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողի դիակ
prev Նախորդ նորություն

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ-ն կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ. ՌԴ դեսպան

Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ի «կամ-կամ» բանաձեւով մոտեցումը կփոխվի «եւ-եւ»-ի ու Հայաստանը կկարողանա դառնալ կկարողանա համագործակցության կամուրջ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:


Այս մասին «ԱրմԻնֆո» տեղեկատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին:


Նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Արեւելյան գործընկերության Բրյուսելի գագաթնաժողովին, որի ժամանակ նախատեսվում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:


Վոլինկինը նշել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի եւ միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին: Միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ ԵՄ-ն կախված է ՆԱՏՕ-ից: «Համաձայնագրի տեքստում նշվում է, որ դրա հոդվածները չեն հակասում այն պարտականություններին, որոնք Հայաստանը ստանձնել է այլ կազմակերպությունների առջեւ, այդ թվում` ԵԱՏՄ-ի»,- նշել է դեսպանը:


Հարցազրույցի ժամանակ նրան հարց է ուղղվել առ այն՝ կկառողանա արդյո՞ք ՀՀ-ն կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ինչին Վոլինկինի պատասխանը դրական է եղել:


«Անկասկած, Հայաստանը եզակի աշխարհաքաղաքական դիրք ունի` գտնվում է Արեւելքի եւ Արեւմուտքի ճանապարհների խաչմերուկում: Այդ պատճառով հասկանալի է մի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերություններ կառուցելու, մյուս կողմից` այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերություններ զարգացնելու ձգտումը»,- ասել է նա:


Դեսպանը հույս է հայտնել, որ «եւ, եւ» բանաձեւը կկարողանա փոխարինել Արեւմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը, եւ Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:


Դեսպանը նաեւ անդրադարձել է Ռուսաստանից ՀՀ-ին սպառազինությունների մատակարարման համար 100 մլն դոլարի չափով նոր ռազմական վարկի տրամադրմանը՝ նշելով, որ այն որեւէ մեկի դեմ չի ուղղված եւ իրականացվբում է ՀԱՊԿ-ում կատարվող համագործակցության շրջանակում: