ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպումներ կունենա Իրանի ու Ադբրբեջանի նախագահների հետ։Chatham House–ի փորձագետ Մաթյե Բուլեկը հայտարարել է, որ Պուտինի այցը Թեհրան պետք է դիտարկել Մերձավոր Արևելքում ՌԴ–ի ու ԱՄՆ–ի աշխարհաքաղաքական հակամարտության կոնտեքստում։Նա նշել է, որ ԱՄՆ–ն և ՌԴ–ն փորձում են սահմանափակել միմյանց ազդեցությունը` տարածաշրջանում իրենց դաշնակիցների օգնությամբ։Փորձագետի խոսքով, Մոսկվան տարբեր խաղաքարտեր է խաղարկում, որպեսզի հավասարակշռի Թեհրանին ու Անկարային։