3.07.2025
ԱՄՆ-ի կողմից Կիեւին զենքի մատակարարումը Ուկրաինայում իրավիճակը «կպայթեցնի». Շամանով
prev Նախորդ նորություն

Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է նոր կառավարությունը գլխավորել

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինային նոր կառավարություն եւ նոր իշխանություն է անհրաժեշտ, որը նա պատրաստ է ղեկավարել:

Այս մասին նա հայտարարել է Գերագույն Ռադայի Սահմանադրության հրապարակում տեղի ունեցած ժողովին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Ուկրաինային պետք է նոր իշխանություն, նոր կառավարություն, մենք պետք է միասին ստեղծենք դրանք, ես պատրաստ եմ դա անել ձեզ հետ: Մենք պետք է նոր մարդիկ գտնենք նոր կառավարության համար... Ես պատրաստ եմ ղեկավարել այս գործընթացը ձեզ հետ միասին եւ պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում կառավարել այդ կառավարությունը», - ասել է Սաակաշվիլին:

Լավրով. Մենք ուրախ կլինենք տեսնել Ադրբեջանը ԵԱՏՄ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով