Հարավային Կովկասը հանդիսանում է աշխարհի ամենամիլիտարիզացված տարածաշրջաններից մեկը, ինչը շատ վտանգավոր է։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը։Նա նշել է, որ ՀՀ–ի և ավելի լայն կոնտեքստում տարածաշրջանի միլիտարիզացիան դրական երևույթ չէ, սակայն Երևանը զգում է Ադրբեջանի ռազմական ներուժը գերազանցելու անհրաժեշտություն։Ըստ նրա, ՀՀ–ի ամենախոշոր աջակիցը ՌԴ–ն է`Մոսկվան ՀՀ–ի տարածքում ունի ռազմակայան, ինչպես նաև զենք է վաճառում ՀՀ–ին ու Ադրբեջանին`այդ քայլը հիմնավորելով ուժերը բալանսավորելու իր քաղաքականությամբ։