23.04.2025
Վանա լճի հատակին հայտնաբերվել են հնագույն ամրոցի մասնիկներ (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Անկարան պաշտպանական ոլորտում կարևորում է ՌԴ հետ համատեղ ջանքերը. Էրդողան

Անկարան պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համատեղ ջանքերին հատուկ կարեւորություն է տալիս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հատկապես կարեւորում եմ պաշտպանական ոլորտում համատեղ ջանքերը»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է Էրդողանը:

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Թուրքիա ռուսական C-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ եւ պայմանագիր է ստորագրվել, սեպտեմբերին հաղորդել էր ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը: Էրդողանը նշել է, որ Անկարան C-400 համալիրների համար առաջին վճարումն է կատարել:

ԵՄ-ն սպասում է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար