8.06.2025
Ղարաբաղյան հակամարտության մասով փարիզյան հանդիպումը հետաձգվել է
prev Նախորդ նորություն

Վանա լճի հատակին հայտնաբերվել են հնագույն ամրոցի մասնիկներ (լուսանկարներ)

Վանա լճի հատակին հայտնաբերվել են հնագույն ամրոցի մասնիկներ: Ամրոցը, ըստ մասնագետների գնահատման, կառուցված է եղել մոտ 3000 տարի առաջ, մնացորդային մասը հայտնաբերվել է ընդամենը 10 մետր խորության վրա:



Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցված է եղել Ուրարտու հնագույն պետության ժամանակաշրջանում` Հայկական լեռնաշխարհում:



Թուրքական իշխանությունների Վանի ներկայացուցիչներն էլ հավաստել են, որ գտածոն խիստ կարեւոր է երկրի պատմության համար: Բացի այդ, իր հատակին հարյուրավոր գաղտնիքներ պարունակող Վանա լիճը այս գտածոյով կարող է գրավել դայվինգի սիրահարների ու հնագետների ուշադրությունը, ինչն էլ իր հերթին կզարգացնի տուրիզմը:

Անկարան պաշտպանական ոլորտում կարևորում է ՌԴ հետ համատեղ ջանքերը. Էրդողան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին