23.04.2025
Անկարան պաշտպանական ոլորտում կարևորում է ՌԴ հետ համատեղ ջանքերը. Էրդողան
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն սպասում է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկին

ԵՄ-ն սպասում է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկին։ Այս մասին «Ազերթաջ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Բաքվում ԵՄ ներկայացուցիչ Կեստուտիս Յանկաուսկասը։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրով բանակցություններում առաջընթաց է դիտվում։

«Քաղաքական ոլորտում բանակցությունների հերթական փուլը կկայանա այս ամսվա վերջին։ Դրա հետ կապված քննարկումներ տեղի կունենան նաև նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996 թվականի Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին։ Նոր համաձայնագրով բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։

Պերենջիև. ՌԴ–ի, Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները կարող են իրականություն դառնալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան