25.11.2024
ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին ռազմական հնարավորությունների արդիականացման ուժեղացման գործում
prev Նախորդ նորություն

«Կխոսենք խնդիրներից». Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան եւ Բաքու

Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան եւ Բաքու։ Այս մասին Մավրիկիայի Հանրապետության տարածաշրջանային եւ արտաքին առեւտրի նախարար Ս. Լաչմինարաիդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Առաջին հերթին այդ այցելությունները նվիրված են Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Օրակարգը ներառելու է երկկողմ համաձայնագրեր, յուրաքանչյուր երկրի հետ դրանք տարբեր են։


Կխոսենք նաեւ միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ կփորձենք հասկանալ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հանդիպումից հետո ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գործադրվող ջանքերի առումով»,– ասել է նախարարը։