27.07.2025
Քաղաքագետ. Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վերականգնումը բնական գործընթաց է
prev Նախորդ նորություն

Վրաստանում մեկնարկել է խոշոր հրամանատարաշտաբային «Դիդգորի-2017» զորավարժությունը

Վրաստանում մեկնարկել է միջգերատեսչական հրամանատարաշտաբային խոշոր «Դիդգորի-2017» ամենամյա զորավարժությունը: Այն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի տարածքում: 

Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Զորավարժությունը ղեկավարում է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Զազա Չխաիձեն:

Համաձայն զորավարժության պլանի՝ խաղարկվում են Վրաստանի տարբեր ուժային գերատեսչությունների միջև գործողություններ պայմանական հիբրիդային պատերազմի պայմաններում: Վարժանքներին ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ:

Զորավարժության հայտարարվող նպատակը ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում Վրաստանի պետական հաստատությունների միջև համագործակցության, վերահսկողության և կառավարման բարելավումն է և Վրաստանի ԶՈւ շտաբերի պատրաստությունը:

Իսրայելը հետաքննություն է սկսել Ադրբեջանին դրոններ վաճառած ընկերության դեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին