Առաջին բեռնատար գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղիով ժամանել է Կարս։ Գնացքը Ադրբեջանից Կարս ճանապարհն անցել է 40 ժամում։Հաղորդվում է, որ ԲԹԿ նոր երկաթուղիով անցած առաջին բեռնատար գնացքը ճանապարհ էր ընկել ղազախական Կոկշետաուից հոկտեմբերի 24-ին։ Գնացքը կազմված է 32 բեռնակղից, որոնք լցված են հացահատիկով։ Գնացքի ուղևորության վերջնակետը կդառնա թուրքական Մերսին քաղաքը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կայացել է հոկտեմբերի 30-ին, Բաքվում։